ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կասեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները՝ մինչև նրանց նկատմամբ քրեական վարույթների ավարտը։

Որոշումներն ընդունվել են նոյեմբերի 14-ին անցկացված դռնփակ նիստի արդյունքում։

ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի միջնորդությունները՝ երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Հիմք ընդունելով այդ որոշումները՝ խորհուրդը կասեցրել է Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները մինչև քրեական վարույթների ավարտը։

Leave a comment