Ամեն շաբաթ մենք ներկայացնում ենք նախորդ շաբաթվա լավ լուրերի ընտրանին
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամեն շաբաթ մենք ներկայացնում ենք նախորդ շաբաթվա լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․․
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Սյունիքի լեռներում տեսախցիկը ֆիքսել է վայրի բեզոարյան այծերի։
Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 13-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշում՝ եվրոգավաթներում անցկացրած խաղերի թվով։
Նոյեմբերի 10-ին նշվող Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ «Նովոստի–Արմենիա»-ն ներկայացրել է հինգ հայազգի գիտնականների և գյուտարարների, որոնց աշխատանքներն առնչվում են բժշկությանը, բանկային տեխնոլոգիաներին, ավիացիային և տիեզերական հետազոտություններին։
Լեոն կներկայացնի Հայաստանը «Our Generation 2026» միջազգային մրցույթում։
Հայ շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում։
Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն։
Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ12 փոխչեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ Մ14 բրոնզե մեդալակիր։
«Մոռանալու եմ, մինչև առավոտ պարելու եմ»․ LADANIVA-ն նոր երգ է ներկայացրել։
Led Zeppelin-ի լեգենդար վոկալիստ Ռոբերտ Պլանտը ելույթ կունենա Երևանում։
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհի թիվ 1 շախմատիստ Մագնուս Կարլսենին Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում։