Իտալիայի կարգավորող մարմինը Meta* ընկերությանը տուգանել է ավելի քան 800 միլիոն եվրոյով

Բաժանորդագրվել

Կարգավորող մարմինը Meta*-ին պարտավորեցրել է 90 օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության կարգավորող մարմինը ամերիկյան Meta* կորպորացիային տուգանել է 805 միլիոն եվրոյով՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերի լուսանկարներին և տեսանյութերին ապօրինի հասանելիություն ստանալու համար։

Ինչպես պարզել է գերատեսչությունը, «Ֆեյսբուք» հավելվածը հասանելիություն է ստացել իտալացի օգտատերերի սարքերում պահվող լուսանկարներին, տեսագրություններին և դրանց հետ կապված մետատվյալներին՝ առանց օգտատերերի առանձին համաձայնության և պատշաճ ծանուցման։

Կարգավորող մարմինը Meta*-ին պարտավորեցրել է 90 օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։

*Meta կորպորացիան Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն, դրա գործունեությունն արգելված է։ Նրան պատկանող «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նույնպես արգելված է ՌԴ-ում։

Leave a comment