Հայկականությունը դիտարկել ոչ միայն Հայաստանի աշխարհագրական սահմանների, այլև համաշխարհային ցանցի շրջանակում։ Այս գաղափարի շուրջ է կառուցված «Հայկական քաղաքակրթության տարածաժամանակային և ցանցային մոդելավորման հիմքերը. Հայկական քաղաքակրթական պետության ցանցային մատրիցան» գիտական մենագրությունը, որի պաշտոնական շնորհանդեսն էր այսօր։ Առաջարկված նոր մոդելի առանցքում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է, այլև ամբողջ աշխարհում սփռված հայկականությունը։
Մոդելի համաձայն՝ Հայաստանը պետք է դառնա համակարգի ինստիտուցիոնալ միջուկը, Սփյուռքը՝ դրա ռազմավարական ցանցային ռեսուրսը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես քաղաքակրթական և հոգևոր կապի հիմնասյուն։
Գիտական մենագրության հեղինակ Արմեն Ներսիսյանը մանրամասներ է ներկայացնում։