https://arm.sputniknews.ru/20261114/led-zeppelini-vvokalist-rvobert-plantn-arajin-angam-elujt-kunena-erevanum-109345415.html
Led Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Led Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Sputnik Արմենիա
Երևանյան համերգով Փլանթը և նրա «Saving Grace» նախագիծը կեզրափակեն իրենց շրջագայությունը Եվրոպայում և հետխորհրդային երկրներում: 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T16:31+0400
2026-11-14T16:31+0400
2026-11-14T16:31+0400
երաժիշտ
երգ
երևան
ռոբերտ փլանթ
ռոք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0e/109344454_0:0:1601:901_1920x0_80_0_0_83ed52e89e8d1675830543d5a3c93246.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Լեգենդար Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Ultimate Classic Rock–ը։Համերգը տեղի կունենա 2027 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երևանյան համերգով Փլանթը և նրա Saving Grace նախագիծը կեզրափակեն 2027 թվականի իրենց շրջագայությունը Եվրոպայում և հետխորհրդային երկրներում: Այն բանից հետո, երբ 1980 թվականին Led Zeppelin–ը դադարեց ակտիվորեն ելույթ ունենալ թմբկահար Ջոն Բոնեմի մահվան պատճառով, Ռոբերտ Փլանթը ձայնագրեց մի քանի սոլո ռոք ալբոմներ, այնուհետև անցավ Roots music–ին, այսինքն՝ այնպիսի ժանրերի, որոնք համարվում են ռոք երաժշտության հիմքը` քանթրի, դելտա բլյուզ, կելտական և ամերիկյան ֆոլկ և այլն։ «Ես ռոք աստղ չեմ լինի, ես լեգենդ կդառնամ». Ֆրեդի Մերկուրիի պատմությունը՝ լուսանկարներումԱյս տարի Փլանթի կոլեկտիվը ձայնագրեց All That Glitters մինի–ալբոմը, որի անունը վերաբերում է Led Zeppelin–ի լեգենդար երգից մի տողի` Stairway to Heaven, որը ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից: Անսամբլի կազմի մեջ են մտնում վոկալիստ Սյուզի Դայանը (որի հետ Փլանթը դուետով երգում է երգացանկի մեծ մասը), թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Էքլսին, բազմագործիքահար Մեթ Վորլևը և թավջութակահար Բարնի Մորզե–Բրաունը։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0e/109344454_10:0:1369:1019_1920x0_80_0_0_0bb524666c85078a4cfb5ad670c53de3.jpg.webp
երաժիշտ, երգ, երևան, ռոբերտ փլանթ, ռոք
երաժիշտ, երգ, երևան, ռոբերտ փլանթ, ռոք
Երևանյան համերգով Փլանթը և նրա «Saving Grace» նախագիծը կեզրափակեն իրենց շրջագայությունը Եվրոպայում և հետխորհրդային երկրներում: