https://arm.sputniknews.ru/20261114/grvosmajster-hajk-martirvosjany-budapeshtum-glkhavvorum-e-mrcasharajin-aghjusaky-109339280.html
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Sputnik Արմենիա
Հայկը հաղթել է աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստին առաջին պարտիայում, իսկ 2–րդն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։ 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T12:21+0400
2026-11-14T12:21+0400
2026-11-14T12:21+0400
հայկ մարտիրոսյան
շախմատ
հաղթանակ
մագնուս կարլսեն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/08/101949354_0:0:2048:1152_1920x0_80_0_0_77510033f09fc512203d3ec924ef34b7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայկ Մարտիրոսյանն աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ 2–րդ պարտիայից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան: Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ։Երկրորդ մրցափուլում` սև խաղաքարերով, Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ:ՀՀ շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։ Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։Նշվում է, որ Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։6 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։7-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։ Հայկ Մարտիրոսյանը կմրցի Յան Նեպոմնյաշչիի, իսկ Լևոն Արոնյանը՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։Նշենք, որ «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարը տեղի է ունենում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/08/101949354_263:0:1799:1152_1920x0_80_0_0_6cdfb9fc4e428baa70657dba83822052.jpg.webp
հայկ մարտիրոսյան, շախմատ, հաղթանակ, մագնուս կարլսեն
հայկ մարտիրոսյան, շախմատ, հաղթանակ, մագնուս կարլսեն
Հայկը հաղթել է աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստին առաջին պարտիայում, իսկ 2–րդն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Երկրորդ մրցափուլում` սև խաղաքարերով, Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ:
«6 պարտիաներից հետո Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Գ խմբի մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շահրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։ Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Նշվում է, որ Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
6 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։
7-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։ Հայկ Մարտիրոսյանը կմրցի Յան Նեպոմնյաշչիի, իսկ Լևոն Արոնյանը՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։
Նշենք, որ «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարը տեղի է ունենում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: