Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Առաջին պարտիայում հայ գրոսմայստերը հաղթել է սպիտակ խաղաքարերով, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի:
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ ավելի վաղ 1:1 հաշվով էր ավարտել Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի ու ադրբեջնացի Շախրիար Մամեդյարովի հետ հանդիպումները: Խմբային փուլում նա կմրցի նար ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի ու ամերիկացի Աբհիմանյու Միշրայի հետ:
Երրորդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարում հաղթանակի համար մասնակիցները ստանում են 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1, իսկ պարտության դեպքում՝ 0։
Դավիթ Եղիազարյան