Վճարովի բովանդակություն
Անշարժ գույքի ձեռքբերումը, վերանորոգումն ու կառուցապատումը ֆինանսավորելու տարբեր հնարավորություններ, արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր, ինչպես նաև ներդրումային վարկավորման լուծումներ․ «Ամերիաբանկը» մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ՝ TOON EXPO ցուցահանդեսին:
«Մենք առաջարկում ենք հիփոթեքային վարկի ենթատեսակներ տարբեր սեգմենտների համար, տարբեր լուծումներ՝ հաճախորդների կարիքները ճիշտ բացահայտելու և բավարարելու համար։ Ունենք փուլային հիփոթեքներ, ունենք սուբսիդավորվող տարբերակով մեխանիզմներով հիփոթեքներ, հիփոթեքներ, որոնք MyHome հարթակում կարող եք տեսնել և հաստատումը ունենալ րոպեների ընթացքում»,- ներկայացնում է «Ամերիաբանկ»-ի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։
«Ամերիաբանկ»-ից ընդգծում են՝ TOON EXPO-ն իրենց համար պարզապես անշարժ գույքի ցուցահանդես չէ, այն հարթակ, որտեղ հանդիպում են ոլորտի հիմնական մասնակիցները՝ կառուցապատողներ, գործակալություններ, ծառայություններ մատուցող ընկերություններ և գնորդներ։
«Ամերիաբանկ»-ի գլխավոր առաջարկներից մեկը համագործակցող ընկերություններից բացառապես այս երեք օրերի ընթացքում անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունն է՝ 0% կանխավճարով։
Բանկն աջակցում է ինչպես բնակարան ձեռք բերել ցանկացողներին, այնպես էլ կառուցապատողներին իրենց նախագծերն իրականացնելու և բիզնեսը զարգացնելու հարցում։
«TOON EXPO-ի շրջանակում «Ռենշին»-ը ներկայանում է իր Skyline թաղամասով: Skyline-ը Հայաստանում առաջին երկնաքերերով թաղամասն է՝ «քաղաք քաղաքում» կոնցեպտով: Նման մասշտաբի նախագծեր իրականացնելու համար պետք է ունենալ վստահելի գործընկեր, որը կիսում է մեր տեսլականը, կիսում է նույն ռազմավարական մտածելակերպը, և «Ամերիա»-ի հետ համագործակցությունը հենց այս ռազմավարական համագործակցությունների շարքին է դասվում»,- ասում է «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը։
TOON EXPO-ի կազմակերպիչ Դիանա Հարոյանի խոսքով՝ բանկի մասնակցությունը ցուցահանդեսին նոր հնարավորություններ է ստեղծել նաև տեղում հիփոթեքային վարկերի հաստատման ուղղությամբ։ Բանկը մասնակցել է նաև Մոսկվայում կազմակերպված ցուցահանդեսին՝ հանդես գալով որպես միակ ֆինանսական կառույց։
«Մեզ համար ուրախալի է տեսնել, թե ինչպես է յուրաքանչյուր տարի «Ամերիաբանկ»-ի ներկայությունը է՛լ ավելի իմաստավորված, է՛լ ավելի հաշվարկված դառնում»,- ընդգծում է Էքսպոյի կազմակերպիչ «Big Projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանը։
«Ամերիաբանկ»-ը զուգահեռաբար զարգացնում է նաև թվային ծառայությունները։ MyHome.am հարթակում հնարավոր է ոչ միայն անշարժ գույք որոնել, գնել, վաճառել կամ վարձակալել, այլև առցանց ձևակերպել առաջնային շուկայի հիփոթեքային վարկը, վերաֆինանսավորել գործող հիփոթեքը և ապահովագրել գույքը։ Սփյուռքում բնակվող հայերը ևս կարող են հարթակի միջոցով հիփոթեքային վարկի հայտ ներկայացնել։
«Նկատում ենք նաև շուկայի ակտիվությունը դրսից դեպի Հայաստան։ Մեր հայրենակիցները շատ ակտիվ են, շատ հետաքրքրված են Հայաստանում անշարժ գույք գնելով, և մենք մշակել ենք նաև հատուկ, արտոնյալ պայմաններ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար»,- նշում է Վահրամ Գևորգյանը։
Բանկի առաջարկների շարքում է նաև ներդրումային վարկավորումը, որի միջոցով հնարավոր է ոչ միայն բիզնեսում ներդրում կատարել և ընկերություններում բաժնեմաս ձեռք բերել, այլև անշարժ գույք գնել արտերկրում։ Վարկատեսակը հասանելի է երեք արժույթով՝ դրամով՝ 13.75%, ԱՄՆ դոլարով՝ 9.5%, եվրոյով՝ 8.5% տոկոսադրույքներով։ Արտերկրում անշարժ գույքի ձեռքբերման այս հնարավորությունն իր հաճախորդներին ներկայացնում է նաև «Viva Realty» և «My Space» ընկերությունների հիմնադիր-տնօրենը։
«Այս պահի դրությամբ՝ մենք արդեն երեք երկիր ենք ներկայացնում արտերկրում՝ Միացյալ Արաբական Էմիրությունները, Հունաստանը և Կիպրոսը։ Հունաստանի առանձնահատկությունն այն է, որ գործում է Golden Visa ծրագիրն ամբողջ Եվրոպայի համար, Շենգենյան երկրների, որը միակն է այս պահին, որ նման հնարավորություն ունի։ Գույք ձեռք բերելով հանդերձ՝ ստանում ես ամբողջ ընտանիքի համար անխնդիր ելումուտ ամբողջ Շենգենյան գոտու երկրներ»,- ներկայացնում է «Viva Realty» և «My Space» ընկերությունների հիմնադիր-տնօրեն Էդգար Հարությունյանը։
Իսկ մյուս ուղղություններում գույք կարելի է ձեռք բերել նաև պասիվ եկամուտ ստանալու նպատակով։ «Ամերիաբանկի» ներդրումային վարկավորումը կարող է օգտակար լինել հենց այս գործընթացում։
««Ամերիաբանկ»-ը տալիս է նման հնարավորություն՝ նախ արժութային վարկ, որը Հայաստանի դեպքում չի գործում, այսինքն՝ մարդը կարող է եվրոյով և դոլարով վարկավորում ստանալ և անմիջապես նույն արժույթով գումարները վճարել արտերկրում»,- նշում է Հարությունյանը։
«Ամերիաբանկ»-ը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանի բանկային համակարգում՝ 2026 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով ունենալով շուկայի 24,1 տոկոս մասնաբաժին։
«Տարեսկզբից մինչ այսօր պորտֆելը մոտավորապես 80 միլիարդի աճ է գրանցել և հասել է 480 միլիարդի սահմաններին։ Ակնկալում ենք, որ տարին փակելու ենք աննախադեպ՝ կես տրիլիոն և ավելի հիփոթեքային պորտֆելով»,- ընդգծում է «Ամերիաբանկ»-ի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։
TOON EXPO-ն անցկացվում է 2022 թվականից։ Ցուցահանդեսի շրջանակում իրականացվել է ավելի քան 10 հազար գործարք՝ շուրջ 950 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, իսկ այցելությունների թիվը գերազանցել է 140 հազարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան