Led Zeppelin-ի լեգենդար վոկալիստ Ռոբերտ Պլանտը ելույթ կունենա Երևանում

Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում


ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում 2027 թվականի սեպտեմբերի 3-ին կկայանա Բրիտանական լեգենդար Led Zeppelin ռոք խմբի նախկին վոկալիստ Ռոբերտ Պլանտի և նրա Saving Grace խմբի համերգը ։


Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է երգչի Facebook-յան էջում։


Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։


Երևանյան ելույթը կանցկացվի Root & Branch համաշխարհային շրջագայության շրջանակում։ 2027 թ.-ի օգոստոսի վերջին Պլանտը համերգներով հանդես կգա նաև Ալմաթիում և Տաշքենդում։


Բրիտանացի ռոք երաժիշտ Ռոբերտ Պլանտի Saving Grace խումբը ստեղծվել է 2019 թվականին և միավորում է ֆոլկ, բլյուզ, գոսպել, քանթրի և ավանդական ամերիկյան երաժշտության ժանրերում ստեղծագործող երաժիշտների։ Պլանտի հետ խմբում հանդես են գալիս վոկալիստ Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, մուլտիինստրումենտալիստ Մեթ Ուորլին և թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։


2025 թվականի սեպտեմբերի 26-ին խումբը թողարկել է Saving Grace դեբյուտային ալբոմը Nonesuch Records լեյբլով։ 2026 թվականի հոկտեմբերին կայացել է չորս երգից բաղկացած Saving Grace: All That Glitters… մինի-ալբոմի թվային թողարկումը։


Leave a comment