https://arm.sputniknews.ru/20261113/orakargum-nman-harc-chunenq-patgamavvory-uzhegh-hajastani-bvojkvoti-masin-109325594.html
Օրակարգում նման հարց չունենք. պատգամավորը` «Ուժեղ Հայաստանի» բոյկոտի մասին
Օրակարգում նման հարց չունենք. պատգամավորը` «Ուժեղ Հայաստանի» բոյկոտի մասին
Sputnik Արմենիա
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ընդդիմության ինստիտուցիոնալ պայքարը շարունակվում է։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T19:08+0400
2026-11-13T19:08+0400
2026-11-13T19:09+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
աժ (ազգային ժողով)
տիգրան աբրահամյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108776999_0:84:1600:984_1920x0_80_0_0_90dbacea5664bb32871edf7f6e6a42a9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում չեն քննարկում խորհրդարանում աշխատանքները բոյկոտելու հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Օրակարգում նման հարց չունենք: Մեր ինստիտուցիոնալ պայքարը շարունակվում է: Վերջին շաբաթների ընթացքում ազգային օրակարգի շուրջ ունեցած հանդիպման արդյունքներով ընթանում են քննարկումներ»,– նշեց պատգամավորը։ Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում ներքին թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված Ազգային ժողովում հետագա գործունեության հետ։ Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Նոյեմբերի 5–ին դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108776999_89:0:1512:1067_1920x0_80_0_0_65cffeaf42254187673f804a89213759.jpg.webp
«ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով), տիգրան աբրահամյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով), տիգրան աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ընդդիմության ինստիտուցիոնալ պայքարը շարունակվում է։