Նուրմագոմեդովը, նրա թիմը ձերբակալվել ու դատապարտվել են Դվալիշվիլիի հետ ծեծկռտուքից հետո

Պրոֆեսիոնալ մարտիկների լիգայի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուս մարտիկ Ուսման Նուրմագոմեդովը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման Աբու Դաբիում Մարտերի բաց առաջնության թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի հետ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։

Աբու Դաբիի դատարանը դատավճիռներ է կայացրել հյուրանոցում տեղի ունեցած միջադեպին մասնակցած 10 անձանց նկատմամբ։ Նրանցից վեցը դատապարտվել են վեց ամսվա ազատազրկման և տուգանվել 300 000 դիրհամով (մոտ 81,000 դոլար)՝ հասարակական կարգը խախտելու և մարդկանց կյանքը վտանգելու համար։

Եվս երկու մեղադրյալի նկատմամբ սահմանվել է 50 000 դիրհամ (մոտ 13,000 դոլար) տուգանք։ Երկու այլ անձինք դատապարտվել են միջադեպը տեսանկարահանելու համար. օգտագործված հեռախոսները կառգրավվեն, իսկ տեսանյութերը՝ կջնջվեն։ Բացի այդ, բոլոր դատապարտյալներին հրահանգվել է լքել երկիրը։

Չորեքշաբթի օրը Դվալիշվիլին հայտարարել է, որ Նուրմագոմեդովն ու նրա ուղեկիցները հարձակվել և ծեծի են ենթարկել իրեն Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում։ Ավելի ուշ UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիան հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Նուրմագոմեդովն ու մի խումբ մարդիկ մոտենում Դվալիշվիլիին թիկունքից։ Ռուս մարտիկը գրավել է Դվալիշվիլիի ուշադրությունը՝ ասելով․ «Քեզ մի հարց ունեմ», որից հետո ապտակել է նրան։ Դրանից հետո սկսվել է զանգվածային ծեծկռտուք։

Leave a comment