Մ-6 միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն հատվածի շուրջ 11 կմ երկարությամբ ճանապարհահատվածում պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
Հաղորդագրության աղբյուրը՝ Ճանապարհային դեպարտամենտ։
Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ20+640-կմ31+620 հատվածում՝ մոտ 11կմ երկարությամբ, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։
Միջին նորոգման շրջանակում կատարվել է ճանապարհային ծածկի վերին շերտի ֆրեզավորում, փոսային նորոգում։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
Ծածկի տեղադրումից հետո կլրացվեն կողնակները, ճանապարհի նորոգվող հատվածը կկահավորվի ճանապարհային նշաններով ու կգծանշվի։