Հայաստանը չմիացավ Դուբլինում Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»։
Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքները պարունակող «խարտիան» նախաձեռնել է Ֆրանսիան, որում, ի թիվս այլ մտքերի, խոսվում է Մոսկվայի կողմից ուժեղացված հիբրիդային արշավների մասին։
Փաստաթղթում բարձրաձայնվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի և միգրանտների ապօրինի ներհոսքի դեմ պայքարը:
«Խարտիային» աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ևս 35 եվրոպական երկրներ:
Իռլանդիայում ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Նոյեմբերի 12–ին նրանք երկկողմ հանդիպում են անցկացրել գագաթնաժողովի շրջանակում։
Ի դեպ, ՌԴ–ի դեմ այսօր ստորագրված փաստաթղթին չի աջակցել նաև Ադրբեջանը։