Երևանում կապարակնքվել է հնդկական ուտեստների ռեստորանը. տեսչական մարմինը խախտում է գտել

https://arm.sputniknews.ru/20261113/erevanum-kaparaknqvel-e-hndkakan-utestneri-restvorany-teschakan-marminy-khakhtum-e-gtel-109318213.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109317882_207:0:844:478_1920x0_80_0_0_56de67f29f2acd21273540af6d1bceaa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեստորան, խախտում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հնդկաստան, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ռեստորան, խախտում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հնդկաստան, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Բաժանորդագրվել

Հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների խախտումներ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կապարակնքել է Երևանի կենտրոնում գտնվող հնդկական ուտեստների ռեստորանն ու Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գտնվող առևտրի մի օբյեկտ։ Տեղեկությունը հայտնում է տեսչության մամուլի ծառայությունը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ռեստորանի և առևտրի օբյեկտի գործունեությունը դադարացվել է։

Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Ս. Ղազարյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող առևտրի օբյեկտում և Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Մեհակ գրուպ» ՍՊԸ–ի կողմից շահագործվող ռեստորանում։

«Հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»,– նշել են ՔՏՀԱ տեսչական մարմնից։

Տեսչական մարմինը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող առևտրի օբյեկտի և ռեստորանի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Երևանում հայտնաբերվել է կեղծված պիտանելիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիք

Leave a comment