Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը
Մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ իբրև Վաղարշապատում 15-ամյա 2 աղջիկների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի պատճառն էլ նույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքներն էին, իրականությանը չի համապատասխանում։
Խոսքը երկու անչափահաս ընկերուհիների մասին է, որոնք միմյանց հետ վիճաբանել են կենցաղային, ավելի ճիշտ երեխայական հարցի, այլ ոչ միևնույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքների պատճառով։
Որևէ մեկը մյուսին դանակով չի հարվածել, կիրառված գործիքը եղել է կախազարդ, իսկ պատճառված վնասի աստիճանն էլ ոչ էական։ Այո, նախաձեռնված է քրեական վարույթ, բայց երեխաները հաշտվել են միմյանց հետ և որևէ բողոք մեկը մյուսի նկատմամբ չունի։
Խնդրում եմ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և անչափահասների մասնակցությամբ միջադեպերին անհարկի աղմկահարույց բնույթ հաղորդելուց։ Խոսքը երեխաների մասին է, որոնց իրավունքներն ու լավագույն շահերը պետք է գերակայեն դիտումներ ապահովելու ցանկության նկատմամբ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: