Իրանի ռազմածովային ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք Կուհեստակ քաղաքի մերձակայքում։
Կուհեստակը տեղակայված է Հորմոզգան նահանգում՝ Օմանի ծոցի ափին, Հորմուզի նեղուցից ոչ հեռու։
Ըստ իրանական կողմի՝ ԱԹՍ-ն հայտնաբերվել և խոցվել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից շահագործվող հակաօդային պաշտպանության նոր համակարգի միջոցով, որն ինտեգրված է երկրի միասնական ազգային հակաօդային պաշտպանության ցանցում։