Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Իտալիայի հավաքականը սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է ֆրանսիացիներին: Դա Ֆրանսիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի առաջին պարտությունն էր նոր պաշտոնում: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստն ամփոփել է խաղը:

«Կային նաև լավ պահեր, և մենք պետք է ավելի շատ շեշտը դնեինք այն բանի վրա, ինչը լավ էինք անում։ Բայց հետո սխալներ թույլ տվեցինք, և ավելի դժվար իրավիճակներ առաջացան։ Դա սովորելու գործընթացի մի մասն է։ Երբ մենք հայտնվեցինք դժվար իրավիճակում, չկարողացանք պատշաճ կերպով արձագանքել և հետևել մեր հաստատված մարտավարությանը։ Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բայց երբ մեր մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ, մեզ մոտ առաջացավ շփոթմունք:

Այսօրվա խաղը չի կարելի ձախողված համարել։ Կան ուղղություններ, որոնց վրա մենք պետք է աշխատենք։ Ես ասացի խաղացողներին, որ խուճապի չմատնվեն։ Խաղի ընթացքում մեր խաղը գնալով անկայուն էր դառնում։

Ես խաղացողներին ասացի, որ դա արժանի պարտություն չէր»,- Զիդանի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

1962 թվականի մայիսից ի վեր Իտալիայի հավաքականն առաջին անգամ է սեփական խաղադաշտում հաղթել ֆրանսիացիներին: Նախորդ 5 խաղում գրանցվել էր չորս պարտություն ու 1 ոչ-ոքի։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment