ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը չմիացավ Դուբլինում Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»։
Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքները պարունակող «խարտիան» նախաձեռնել է Ֆրանսիան, որում, ի թիվս այլ մտքերի, խոսվում է Մոսկվայի կողմից ուժեղացված հիբրիդային արշավների մասին։
Փաստաթղթում բարձրաձայնվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի և միգրանտների ապօրինի ներհոսքի դեմ պայքարը: