Առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին ՊԵԿ-ից դիմել է փախուստի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի։
Ըստ սկզբնաղբյուրի՝ այդ օրը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն է քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողության ժամանակ փախուստի դիմել։
Կայքը գրում է, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում, և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբ: