Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ԱՄՆ-ին և Եվրոպային հորդորել Կիեւի վարչակազմին՝ նպաստելու Կոնստանտինովկայում հումանիտար գործողության իրականացմանը․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
▪️ Ռուսաստանը հույս ունի, որ Կոնստանտինովկայում հումանիտար առաքելության վերաբերյալ Պուտինի նախաձեռնությունը հետագա առաջընթաց կունենա։
▪️ Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը փոխելու հիմքեր չկան։
▪️ Անհրաժեշտության դեպքում Պուտինը որոշում կկայացնի ընդլայնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը։
▪️ Աբու Դաբին հաճելի և հարմարավետ պայմաններ է ապահովել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների համար՝ դիտարկելով այն որպես հնարավոր վայր հետագա փուլերի անցկացման համար։
▪️ Պեսկովը ձեռնպահ է մնացել մեկնաբանել այն տեղեկությունները, թե իբր Մակրոնը հանդես է գալիս որպես բանակցող՝ ԵՄ-ի անունից՝ նշելով, որ «նոր տեղեկություններ են ստացվում ամեն ժամ»։
▪️ Թեև ներկայումս եվրոպական կողմերի հետ երկկողմ շփումներ չկան, Մոսկվան բաց է նման երկխոսության համար, ինչի մասին Պուտինը բազմիցս նշել է։
▪️Աբու Դաբիում կայացած՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում չի քննարկվել ՆԱՏՕ-ի ներկայիս անդամների՝ դաշինքից դուրս գալու հնարավորությունը։