ՌԴ բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր

Բաժանորդագրվել

Խարկովի մարզում Կոտովկան վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կոտովկա բնակավայրը։Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից: Հաղորդվում է նաև, որ ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Նիկոլսկոյե բնակավայրը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment