Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

13.11.2026 | 14:06

Այսօր Երևանում մենկարկեց «Ճշմարտության և արդարության կենտրոնի» (CFTJ) 5-րդ ամենամյա համաժողովը։ «Ձայներ ընդդեմ  մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովը մեկ հարթակում է միավորել  այդ ոճրագործությունները վերապրածների, զոհերի ներկայացուցիչների, իրավաբանների, հոգեբանների, քաղաքականություն մշակողների, գիտնականների  և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ 17 երկրերից։

Միջոցառման մեկնարկին Էլմիրա Օհանյանը պատմեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հոր պատմությունը։ Նա պատմեց, որ հայրը ծնվել է Թուրքիայի Բուրսա նահանգի Մեծ Նոր գյուղում։ Գյուղն ունեցել է իր դպրոցը, եկեղեցին, հայտնի է եղել շերամապահությամբ ու ձիթենու այգիներով, որտեղ հայերն ապրել են բարեկեցության մեջ։ 1914-ին թուրքական կառավարությունը զորակոչի պատրվակով հավաքել և գնդակահարել է տղամարդկանց, այդ թվում՝ Էլմիրայի պապին։ 1915-ին ամբողջ գյուղը տեղահանել են  դեպի Դեր Զոր։ Բռնի գաղթի ճանապարհին զոհվել են նրա տատն ու հորաքույրը, իսկ հորը, մի քանի տղաների հետ, հաջողվել է փախչել։ Օրերով թափառելով՝ հասել են Պոլիս, որտեղ նրանց տեղավորել են հայ մեծահարուստների ընտանիքներում, ապա տեղափոխել մանկատուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արաքս Մամուլյան

 

Leave a comment