Ազատի կացարանի գործով 13 փորձագետ և բժիշկ կհարցաքննվեն

https://arm.sputniknews.ru/20261113/azati-kacarani-gvortsvov-13-pvordzaget-ev-bzhishk-kharcaqnnven-109309714.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/13/54037487_17:0:1440:1067_1920x0_80_0_0_d864677798a7688df39f198225f2c061.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ազատ գյուղ, հրդեհ, միջնորդություն, փորձագետ, նորիկ նորիկյան, դատարան, դատ

ազատ գյուղ, հրդեհ, միջնորդություն, փորձագետ, նորիկ նորիկյան, դատարան, դատ

Բաժանորդագրվել

Դատական հաջոր նիստը կկայանա դեկտեմբերի 11–ին։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի քրեական գործով հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն դատաբժշկական փորձագիտություն իրականացնող 13 փորձագետները և բժիշկները։ Նման որոշում այսօր կայացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրի դատավոր Վարդան Հարությունյանը։

Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորիկ Նորիկյանն այսօր 2 միջնորդություն ներկայացրեց, որոնցից մեկով պահանջում էր համապատասխան մասնագետների միջոցով հնարավորինս ճշգրիտ վերականգնել դեպքի վայրը` մանրակրկիտ ներկայացնելով կացարանի հատակագիծը, անվտանգության պայմանները և տարհանման հնարավորությունները։

Մյուս միջնորդությամբ փաստաբանը դատարանին խնդրեց հրավիրել ու հարցաքննել այս գործով դատաբժշկական փորձագիտություն իրականացնող 13 փորձագետներին և բժիշկներին, որոնք ըստ Նորիկյանի` կասկածելի եզրակացություն են տվել զինվորների մահվան պատճառների մասին։

Դատավոր Հարությունյանը միջնորդությունները բավարարեց, սակայն որոշեց սկսել 2–րդ միջնորդությունից և 2 փուլով դատարան հրավիրել փորձագետներին ու բժիշկներին։

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11–ին, ժամը 12։00–ին։

Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։ Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի և ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի նկատմամբ։

Leave a comment