Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, արշավներ ու ձիավարություն․ Ամանորը՝ Լոռվա բնության գրկում

Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, արշավներ ու ձիավարություն․ Ամանորը՝ Լոռվա բնության գրկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ցանկանում եք Ամանորը դիմավորել հանգիստ և հաճելի միջավայրում՝ հեռու առօրյա հոգսերից, ապա Gala Guest House հյուրատունը կապահովի ջերմ մթնոլորտն ու տոնական տրամադրությունը: Հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղում՝ գեղատեսիլ բնության գրկում:

Հյուրատան սեփականատեր Գագիկ Ծատինյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց պատշգամբից երևում է և՛ Սանահինի, և՛ Հաղպատի վանական համալիրը, պատմական Կայանբերդը, իսկ հյուրատան դիմաց Լաջվարդ սարն է. «Մեր հյուրատանը տեղավորվում է մինչև 18 անձ, ինչես նախորդ տարի այս տարի էլ ցանկանում ենք մեզ մոտ հյուրընկալել մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր կարող են իրենց ամանորյա օրերը դարձնել անմոռանալի և հիշարժան»:

Ըստ Գագիկ Ծատինյանի՝ հյուրերի համար կարող են քայլարշավ, ձիավարություն կազմակերպել. «Բնության սիրահարները շատ-շատ են, արշավներ ենք մեզ մոտ շատ կազմակերպում, շատ հյուրեր ենք ունեցել, որ ուղղակի քայլելով բարձրացել են մեր սարերը: Կախված եղանակային պայմաններից՝ կարող են այցելել Հաղպատ, Սանահին, բնությունը մեզ մոտ շատ գեղեցիկ է նաև ձմռանը»:

Բնակարանը տրամադրվում է խոհանոցով, դրսում կա նստելու համար նախատեսված վայր, խարույկ. «Պահանջարկը մեծ է, շատ են զանգում, հետաքրքրվում այդ օրերի համար: Ամանորի գիշերը մեր կողմից էլ հյուրասիրություն է լինելու: Չորս տարի է՝ աշխատում ենք, չորս տարին էլ Հայաստանից են եղել մեր հյուրերը և զգացել են ինչպես իրենց տանը: Կարծում եմ՝ հին ավանդույթները դեռևս շատերի մոտ են պահպանված, իսկ Ամանորը ընտանեկան տոն է, մեզ մոտ մարդիկ տանը լինելու զգացողություն են ունենալու: Ասում են՝ տարին ինչպես սկսես, այդպես էլ կշարունակվի, կարող եմ ասել, որ ուրախ տրամադրությունը, ջերմ մթնոլորտը Gala Guest House-ում ապահովված է լինելու, մենք հոգի ենք դնում մարդկանց համար»:

Խոսելով գնային քաղաքականության մասին՝ Ծատինյանն ասաց. «Ընդհանուր հյուրատունը կարժենա մեկ գիշերը՝ 100 հազար դրամ: Մի քանի օրյա հանգստի դեպքում կգործեն զեղչեր»:

Leave a comment