Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին

Բաժանորդագրվել

Այցի ընթացքում կողմերը գնահատել են ենթակառուցվածքային աշխատանքների ներկա վիճակը և քննարկել ծրագրի իրականացման գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում հետևել են թուրք–հայկական սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին։ Այս մասին հայտնում է թուրքական Haber Ajansı (İHA) գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի` տեղի իշխանությունների ներկայացուցիչները ծանոթացել են սահմանային հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին և մանրամասն տեղեկություններ ստացել կապալառու ընկերության աշխատակիցներից:

Այցի ընթացքում կողմերը գնահատել են ենթակառուցվածքային աշխատանքների ներկա վիճակը և քննարկել ծրագրի իրականացման գործընթացը:

Նախագիծն առանձնահատուկ նշանակություն ունի Աքյաքայի սահմանային անցման (Doğu Kapı) և երկաթուղային գծի հնարավոր վերաբացման համատեքստում:

Ակնկալվում է, որ աշխատանքների ավարտը և տրանսպորտային հաղորդակցության հետագա վերականգնումը կարող են նպաստել տարածաշրջանային առևտրի և տնտեսության զարգացմանը:

Հիշեցնենք` Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ավելի վաղ այցելել էր Գյումրու Ախուրյան կայարան և պատմել, թե ինչպես է այն աշխատել ԽՍՀՄ–ի տարիներին։

Leave a comment