ԵՄ երկրները նախատեսում են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի բանկային և էներգետիկ ոլորտների նկատմամբ․ Bloomberg

Եվրոպական միության (ԵՄ) անդամ երկրները նախատեսում են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի բանկային և էներգետիկ ոլորտների նկատմամբ․ գրել է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով տարբեր աղբյուրների։

Գործակալության տվյալներով՝ փաթեթը ներառում է ավելի քան 100 նոր սահմանափակող միջոցառում, որն ուղղված է բանկերի, էներգետիկ ընկերությունների և նավթատար տանկերների դեմ։

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նախատեսում են հաստատել պատժամիջոցները երկուշաբթի օրը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ։

Նոյեմբերի 12-ին՝ կեսօրին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ դաշինքը նպատակ ունի մինչև տարեվերջ առաջընթաց գրանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի ընդունման հարցում։ Նա նշել էր, որ ԵՄ-ն ունի հնարավոր թիրախների «բազմաթիվ ցուցակներ», որոնց նկատմամբ կարող են կիրառվել այդ սահմանափակումները։

Leave a comment