Քաղաքապետարանը հերքել է համացանցում տարածվող նախագծի հետ իր առնչությունը (PAN.am)

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը, անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերին և դրանց ուղեկցող մեկնաբանություններին, հայտնել է, որ դրանցում ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չի եղել քննարկման կամ համաձայնեցման առարկա։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հետևաբար, տեսանյութերում ներկայացված նախագծային լուծումները որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված կամ հաստատված նախագծային լուծումների հետ և չեն կարող ներկայացվել որպես քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած կառուցապատման նախագիծ։

Միաժամանակ, հորդորում եմ ներդրումային ծրագրի նախաձեռնողներին հանրայնացվող նյութերը նախապես համաձայնեցնել Երևանի քաղաքապետարանի հետ՝ բացառելու համար այնպիսի նախագծային լուծումների և պատկերների հրապարակումը, որոնք չեն անցել սահմանված քննարկման և համաձայնեցման ընթացակարգերը»,-ասվում է գրառման մեջ:

Leave a comment