Վաղ առավոտյան Երևանում ողբերգական դեպք է գրանցվել. հանրային տրանսպորտի վարորդը մահացել է հենց ընթացքի ժամանակ։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Ընկերության փոխանցմամբ՝ ժամը 06:30-ի սահմաններում հավաքակայանից դեպի վերջնակետ շարժվող թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վատառողջ է դարձել, ինչի հետևանքով մահը վրա է հասել դեռևս մինչև տրանսպորտային միջոցի վթարի ենթարկվելը։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժշկական բրիգադն արձանագրել է մահվան փաստը։
«Երևանի ավտոբուս» ընկերությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած աշխատակցի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։