Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում ընդունեց Կիպրոսի հավաքականին:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Հայաստանի հավաքականը կորցրեց նաև խմբում երկրորդ տեղը գրավելու շանսերը։
Կիպրոսի հավաքականի կազմում խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Յասոնաս Պիկիսը` խփելով առաջին խաղակեսի միակ գոլը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն ավելի լավ տեսք ուներ և խփեց պատասխան գոլը։ 58-րդ րոպեին աչքի ընկավ ռուսական «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
C լիգայի երկրորդ խմբի մյուս խաղում կմրցեն Չեռնոգորիայի ու Լատվիայի հավաքականները: Այս պահին խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 8 միավոր, Հայաստանը՝ 5, իսկ Լատվիան՝ 1:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ խմբային փուլն ավարտելով Լատվիայի հավաքականի դեմ արտագնա խաղով:
Ազգերի լիգա, 5-րդ տուր
Հայաստան – Կիպրոս՝ 1:1
Արթուր Ղարիբյան, 58 – Յասոնաս Պիկիս, 9