Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը կկայանա հաջորդ շաբաթ․ Քուշներ

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները այսօր հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բազմակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:

«Կարծում եմ, որ մենք մանրամասն քննարկել ենք բոլոր թեմաները, ինչը կազդի հաջորդ շաբաթ բազմակողմ բանակցությունների, ինչպես նաև այն զրույցի վրա, որը մենք կունենանք Զելենսկու հետ», – ասել է Քուշները «Վեստի» լրատվականի եթերում:

Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր բանակցային խմբի աղբյուրը, խորհրդակցությունների հիմնական թեման նոր մայրցամաքային անվտանգության համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկումն է եղել։ Ուկրաինական կարգավորումը եղել է ավելի ընդարձակ օրակարգի հարցերից մեկը։

Leave a comment