Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծման աշխատանքները՝ քաղաքում հումանիտար գործողություն իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հումանիտար գործողությունը թույլ կտա բոլորին համոզվել, թե իրականում ում վերահսկողության տակ է գտնվում քաղաքը։
Ուշակովը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ունի եվրոպական անվտանգության վերաբերյալ նոր առաջարկներ։
Նրա խոսքով՝ ներկայումս համաձայնեցվում են ռազմագերիների ամենախոշոր փոխանակման պարամետրերը։