Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական տվեց

Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել և հեռացել տնօրենների խորհրդից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Nvidia-ի տնօրենների խորհուրդն այսօր հայտարարեց նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից Ջենսեն Հուանգի հրաժարականի մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես», – ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ընկերության գործադիր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը:

«Խորհուրդը նախաձեռնում է գլխավոր գործադիր տնօրենի որոնման գործընթաց և կդիտարկի թեկնածուների ինչպես ընկերությունից, այնպես էլ դրսից», – ասված է հաղորդագրությունում:

Չիպեր արտադրող ամերիկյան հսկա Nvidia-ի տնօրենների խորհուրդը Հուանգի պաշտոնանկության հարցը քննարկում էր չինացի ենթադրյալ լրտեսի հետ նրա սիրային կապի մասին սկանդալային բացահայտումից հետո:

Պեկինը հերքում է լրտեսության մեղադրանքները:

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment