Թանկարժեք շրջագայություններ զրո արդյունքով. ինչի վրա են ծախսվում պետական միջոցները

https://arm.sputniknews.ru/20261112/tankarzheq-shrjagajutjunner-zrvo-ardjunqvov-inchi-vra-en-tsakhsvum-petakan-mijvocnery-109286456.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109253051_0:0:1333:1000_1920x0_80_0_0_2a16835cfc4ea87f8dab2089abfd2d9a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, գործուղում, սուրեն սուրենյանց

նիկոլ փաշինյան, գործուղում, սուրեն սուրենյանց

Բաժանորդագրվել

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի համար կազմակերպվել են հատուկ չվերթեր. նոյեմբերի 9-ին՝ Երևան-Փարիզ, նոյեմբերի 10-ին՝ Փարիզ-Անթալիա, նոյեմբերի 11-ին՝ Անթալիա-Դուբլին և նոյեմբերի 13-ին՝ Դուբլին-Երևան ուղղություններով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի շրջագայություններից ու հանդիպումներից, հանրության ուշադրության կենտրոնում միայն էրդողանի հետ հանդիպումն էր։ Sputnik Արմենիային ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։

Վերջին օրերին վարչապետն այցելել է Փարիզ՝ մասնակցելու խաղաղության ֆորումին, այնտեղից մեկնել է Անթալիա՝ COP 31-ին ներկա լինելու, որտեղից էլ անմիջապես մեկնել է Իռլանդիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։

«Մեր իշխանությունն անընդհատ մեզ կերակրում է նրանով, որ ուր որ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են։ Բայց այդ առումով Անթալիայում զրոյական արդյունք գրանցվեց, որովհետև այդ հանդիպումից հետո տարածվեց ոչինչ չասող, շատ ստանդարտ մի հայտարարություն։ Իսկ որ ավելի կարևոր է՝ Թուրքիայի տրանսպորտի նախարարը շատ հստակ ասել է, որ Թուրքիան Հայաստանի հետ կապված պայմանավորվածություններն ի կատար կածի միայն այն բանից հետո, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնություն լինի և խաղաղության պայմանագիր ստորագրվի»,- ասում է վերլուծաբանը։

Սուրենյացը հիշեցնում է, որ Երևանում անցկացվող COP-17-ին Թուրքիան ներկայացել էր գյուղնախարարի մակարդակով։ Նրա համոզմամբ, բոլորովին կարիք չկար հայաստանյան պատվիրակության մակարդակը բարձրացնել երկրի ղեկավարի աստիճանի, և եթե ոչ համարժեք, ապա առավելագույնը պետք է փոխվարչապետի մակարդակով այցելել Թուրքիա։

Սուրենյանցն արձանագրում է, որ վերը նշված միջոցառումներից և ոչ մեկը Հայաստանի հետ ուղղակի օրակարգ չունի, հետևաբար դրանց քաղաքական նշանակությունը մեր երկրի համար զրոյական է։ Զուտ սիմվոլիկ նշանակություն ունեն նաև կուլիսային շփումները որոշ երկրների ղեկավարների հետ, որոնց մասին, ի դեպ, մամուլին հասած տեղեկություններն ու պաշտոնական հաղորդագրությունները դեկլարատիվ բնույթի են՝ զրո բովանդակությամբ։

«Ասեմ ավելին՝ 8 տարի շարունակ այս իշխանության ամենաառանցքային պաշտոնյա հանդիսացող Արմեն Գրիգորյանը ծավալուն ծրագրային հոդված է հրապարակել, որտեղ «պատրանք» է համարել ԵՄ-ին Հայաստանի անդամակցույթան օրակարգը։ Այսինքն՝ կարելի է արտաքին քաղաքական ակտիվության պատրանք ստեղծել, բայց դա չունենա որևէ բովանդակություն, ինչին հենց հիմա ականատես ենք»,- նկատում է Սուրենյանցը։

Փոխարենը, նրա դիտարկմամբ, միանգամայն զրոյական չէ Փաշինյանի վերոհիշյալ շրջագայություւնների ազդեցությունը մեր երկրի բյուջեի և ՀՀ քաղաքացիների գրպանի վրա։
Այս հարցում, ըստ նրա, մեծ անելիք ունի հատկապես խորհրդարանական ընդդիմությունը։ Օգտվելով պառլամենտական վերահսկողության հնարավորությունից պատգամավորները, Սուրենյանցի խոսքով, պարտավոր են բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բարձրացնել ծախսված միջոցների արդյունավետության հարցը։

Նշենք, որ վերոհիշյալ այցելությունների պատվիրակությունների գործուղումների մասին կառավարության պաշտոնական կայքում խիստ սահմանափակ տեղեկություններ կան։

Գործուղման որոշումներում գումարի չափը չի նշվում, բայց պարզ է դառնում, որ բոլոր ծախսերը կատարվում են պետական միջոցների հաշվին (այլ ոչ՝ հրավիրող կողմերի)։

Որոշումներից պարզ է դառնում նաև, որ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի համար այդ օրերին կազմակերպվել են հատուկ չվերթեր. նոյեմբերի 9-ին՝ Երևան-Փարիզ, նոյեմբերի 10-ին՝ Փարիզ-Անթալիա, նոյեմբերի 11-ին՝ Անթալիա-Դուբլին և նոյեմբերի 13-ին՝ Դուբլին-Երևան ուղղություններով։

Leave a comment