Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն

Հունաստանի Կրետե կղզում ընթացող Եվրոպայի առաջնության նախավերջին խաղափուլում Վահեն առավելության է հասել ադրբեջանցի միջազգային վարպետ Թունար Դավուդովի նկատմամբ


ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն:


Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։


2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։


Նշենք, որ Հունաստանի Կրետե կղզում ընթացող 2026 թ.-ի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը նախավերջին խաղափուլում Վահեն առավելության է հասել ադրբեջանցի միջազգային վարպետ Թունար Դավուդովի նկատմամբ։


Leave a comment