Քաղաքականություն
12.11.2026 | 19:51
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իռլանդիայում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր Դուբլինում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի, ինչպես նաև մասնավոր հատվածի մակարդակով տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Կարծիքներ են փոխանակվել նաև պատվիրակությունների փոխադարձ այցերի հարցի շուրջ։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային Ադրբեջանի ցուցաբերած մարդասիրական օգնության, մասնավորապես՝ էլեկտրական սարքավորումների մատակարարման հարցում աջակցության համար։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ուկրաինան նույնպես մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկոնֆլիկտային շրջանում Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած վերականգնման և շինարարական աշխատանքներին։ Այս առնչությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանի փորձը կարևոր նշանակություն կունենա նաև Ուկրաինայի համար։
Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի