Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշամնը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Զրկել են մեզ ձայնից այնտեղ, ուր բոլորը շատ բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»:
Նա եռատողը գրել է ռուսերեն․ «Лишили голоса нас там, где очень громко все молчали, когда нас дружно убивали».
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատու պաշտոններում սեփական ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։