Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը հետաձգվում է, այսինքն դրա մասին օրինագիծը հետաձգվում է երկու ամսով։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ նաեւ կառավարությունը հրաժարվեց թաղման համար հատկացվող նպաստի չեղարկման մտադրությունից։
Սրանք ազդակներ են, որ սարերի հետեւից երեւում են ընտրությունների «ականջներ»։ Իհարկե սա դեռ չի նշանակում, որ ժամանակը անպայման կքաշի դրանցից եւ կհանի այսպես ասած բոլորին ի տես՝ դարձնելով իրականություն։ Բայց այստեղ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չգիտե՝ պետք կլինի՞ անել դա, թե՞ ոչ։
Բայց այն, որ չեղարկում է երկու օրինագիծ, որը նպաստավոր չէ այսպես ասած վարկանիշի տեսանկյունից, վկայում է այն մասին, որ համենայն դեպս բավականին հավանական է դիտարկում այն, որ 2027 թվականին կարող է ինչ որ մեկը կամ ինչ որ բան քաշել «սարերի հետեւից» երեւացող «ընտրությունների ականջներն» ու դարձնել դրանք իրողություն»։