Գևորգ և Համբարձում Ներսիսյանների գործով դատարանը հրապարակել է դատավճիռները

Դատարանն ավարտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ գործի քննությունը՝ հրապարակելով կայացված դատավճիռները։

Դատական որոշմամբ՝ Գևորգ Ներսիսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, ընդ որում՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան։

Միաժամանակ, դատարանը վճիռ է կայացրել նաև Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ, ով դատապարտվել է 3 տարի 5 ամիս ազատազրկման։ Նրա պատժի կրումը, սակայն, հետաձգվել է մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment