https://arm.sputniknews.ru/20261112/putiny-hajtararel-e-ukrainakan-kargavvorman-harcum-rusastany-inch-e-aknkalum-amn-ic-109279953.html
Պուտինը հայտարարել է՝ ուկրաինական կարգավորման հարցում Ռուսաստանը ինչ է ակնկալում ԱՄՆ-ից
Պուտինը հայտարարել է՝ ուկրաինական կարգավորման հարցում Ռուսաստանը ինչ է ակնկալում ԱՄՆ-ից
Sputnik Արմենիա
Մոսկվայում ամերիկյան բանագնացների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել: 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T17:30+0400
2026-11-12T17:30+0400
2026-11-12T17:30+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
եվրոպա
ամն
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108377839_0:0:2962:1666_1920x0_80_0_0_5df6655b9d9354a1f3656b5c1c2d6958.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը կցանկանար, որ ԱՄՆ-ն աշխատեր Եվրոպայի հետ՝ օգնելու եվրոպացիներին կողմնորոշվել, թե ինչ են ուզում՝ խաղաղությու՞ն, թե՞ պատերազմ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Կրեմլում ամերիկյան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։Այնինչ, Պուտինի խոսքով՝ Մոսկվան երբեք չի խզել երկխոսությունը Եվրոպայի հետ, դա արել են հենց եվրոպացիները։Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան ի սկզբանե հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունն անընդունելի է:Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը նաև առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել ԴԺՀ Կոնստանտինովկա քաղաքում՝ Ալյոշկիում իրականացված գործողության օրինակով:Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ մարդասիրական համագործակցության լավ փորձ է ունեցել Ալյոշկիում։Այժմ Ռուսաստանի բանակը վերահսկում է Կոնստանտինովկան. Մոսկվան պատրաստ է ապահովել անվտանգությունը մարդասիրական առաքելության ընթացքում: Քաղաքի մերձակա տարածքն ականազերծելու համար կպահանջվի 5 օր։Նա նշել է, որ քաղաքում հիմա կան հարյուրավոր խաղաղ բնակիչներ, Մոսկվան առաջարկում է նրանց դուրս բերել այնտեղից:Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ տեղի ունեցան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր բանակցային խմբի աղբյուրը, խորհրդակցությունների հիմնական թեման նոր մայրցամաքային անվտանգության համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկումն էր։ Ուկրաինական կարգավորումը եղել է ավելի ընդարձակ օրակարգի հարցերից միայն մեկը։
ուկրաինա
եվրոպա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108377839_145:0:2876:2048_1920x0_80_0_0_2c60b944aabd23389b534436068ec638.jpg.webp
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, եվրոպա, ամն, բանակցություններ
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, եվրոպա, ամն, բանակցություններ
Մոսկվայում ամերիկյան բանագնացների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը կցանկանար, որ ԱՄՆ-ն աշխատեր Եվրոպայի հետ՝ օգնելու եվրոպացիներին կողմնորոշվել, թե ինչ են ուզում՝ խաղաղությու՞ն, թե՞ պատերազմ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Կրեմլում ամերիկյան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։
«Թրամփն առաջարկում է պայմանավորվել Եվրոպայում անվտանգության համակարգի շուրջ, սակայն եվրոպացիներն այդ առաջարկին մերժումով են պատասխանում», – նշել է Ռուսաստանի նախագահը:
Այնինչ, Պուտինի խոսքով՝ Մոսկվան երբեք չի խզել երկխոսությունը Եվրոպայի հետ, դա արել են հենց եվրոպացիները։
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան ի սկզբանե հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունն անընդունելի է:
«Ուկրաինայում օտարերկրյա կոնտինգենտներ տեղակայվելու դեպքում դրանք օրինական թիրախ կդառնան ՌԴ ԶՈւ-ի համար», – ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը նաև առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել ԴԺՀ Կոնստանտինովկա քաղաքում՝ Ալյոշկիում իրականացված գործողության օրինակով:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ մարդասիրական համագործակցության լավ փորձ է ունեցել Ալյոշկիում։
Այժմ Ռուսաստանի բանակը վերահսկում է Կոնստանտինովկան. Մոսկվան պատրաստ է ապահովել անվտանգությունը մարդասիրական առաքելության ընթացքում: Քաղաքի մերձակա տարածքն ականազերծելու համար կպահանջվի 5 օր։
«Եթե Կիևը կարծում է, թե վերահսկում է Կոնստանտինովկան՝ թող իր կողմից անվտանգություն ապահովի», – առաջարկել Պուտինը:
Նա նշել է, որ քաղաքում հիմա կան հարյուրավոր խաղաղ բնակիչներ, Մոսկվան առաջարկում է նրանց դուրս բերել այնտեղից:
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ տեղի ունեցան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր բանակցային խմբի աղբյուրը, խորհրդակցությունների հիմնական թեման նոր մայրցամաքային անվտանգության համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկումն էր։ Ուկրաինական կարգավորումը եղել է ավելի ընդարձակ օրակարգի հարցերից միայն մեկը։