Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանին դատարանը նշանակել է երեք տարի ազատազրկում և պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ նշանակելով փորձաշրջան։
Գարեգին Բ-ի եղբորորդի Համբարձում Ներսիսյանին դատարանը նշանակել է ազատազրկում երեք տարի հինգ ամիս ժամկետով և որոշել է պատիժը հետաձգել, մինչև նրա երեխան դառնա վեց տարեկան։
Դատարանը հայր և որդի Ներսիսյաններին մեղավոր է ճանաչել Ոսկեհատ բնակավայրում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար: