Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել իր շնորհակալությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։
«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և պարոն Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր շփումների կազմակերպման համար»,- ասել է Պուտինը բանակցությունների սկզբում։
Նա նաև իր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Օլեշկիի շուրջ հումանիտար խնդրի լուծման գործում նրա ներգրավվածության համար։
Պուտինը հայտարարել է, որ ուրախ է տեսնել ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։