ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը․ ԱԺ լսումներ և հայտարարություն՝ «Հայաստան» խմբակցության կողմից

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11-ին, «Հայաստան» խմբակցությունը հրավիրել է լսումներ «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։

Պատգամավորը  նշեց․ «Թեման ու առիթը ՀՀ-ում խորացող ժողովրդավարության նահանջն է և ճգնաժամը, ՀՀ-ում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները երկրում տիրող ամենաթողության և անպատժելիության խորացող մթնոլորտը և ավտոկրատիան, որը վերածվել է երկրի սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքի»։

Ըստ նրա՝ սրանք ոչ թե քաղաքական ճաշակի կամ աչքաչափով գնահատականներ են, այլ այսպիսի գնահատականներ հնչեցնում են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ․ «Իրավապաշտպան կազմակերպությունները և միջազգային կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգի անկախության խնդիրը լուծված չէ, խոսում է նաև Վենետիկի հանձնաժողովը։ Համակարգային և չլուծված է քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների, ոստիկանական ուժի անհամաչափ կիրառումը, խաղաղ հավաքների ազատության նահանջը, մեդիայի ազատության խնդիրը լրագրողների դեմ դատավարությունները»։

 

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment