https://arm.sputniknews.ru/20261112/hhn-karvogh-e-kvorcnel-ir-amenahusali-dashnakicnerin-rd-senatvor-109274917.html
ՀՀ–ն կարող է կորցնել իր ամենահուսալի դաշնակիցներին. ՌԴ սենատոր
ՀՀ–ն կարող է կորցնել իր ամենահուսալի դաշնակիցներին. ՌԴ սենատոր
Sputnik Արմենիա
Սենատորը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունները հիմնավորված են և համապատասխանում են կազմակերպության կանոնադրությանը։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T15:54+0400
2026-11-12T15:54+0400
2026-11-12T16:02+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
վլադիմիր ջաբարով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/1b/24614207_0:0:1600:901_1920x0_80_0_0_6d1bb42bd153b51cb6489555627123f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ՀԱՊԿԻ–ի նկատմամբ իր քաղաքականության պատճառով կարող է կորցնել ամենահուսալի դաշնակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի և կազմակերպության անդամ մյուս պետությունների։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովը։Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները ձգձգում են երկրի հետագա արտաքին քաղաքական ուղղվածության վերաբերյալ որոշումը, այդ թվում՝ Եվրամիության հնարավոր անդամակցության կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ։Մեկնաբանելով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը՝ սենատորը կազմակերպության անդամ պետությունների գործողությունները որակել է որպես հիմնավորված և է կազմակերպության կանոնադրությանը համապատասխանող։«Հայաստանը ցուցադրաբար չի մասնակցում որևէ միջոցառման, չի վճարում իր անդամավճարները։ Մշտապես պնդում են, թե համարում են, որ ընդհանրապես արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից, թեև պաշտոնական դիմում ոչ ոք չի ներկայացրել», – նշել է նա։Հիշեցնենք, որ ՀԱՊԿ երկրները նոյեմբերի 11-ին որոշեցին Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը և զրկել ձայնի իրավունքից։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք մասնակցությունը կկարողանա վերականգնել անդամակցության վճարների պարտքը մարելուց հետո։ Միևնույն ժամանակ վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը։Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/1b/24614207_148:0:1571:1067_1920x0_80_0_0_eee55398bbafe4f144f1946717c1d8bb.jpg.webp
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր ջաբարով
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր ջաբարով
Սենատորը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունները հիմնավորված են և համապատասխանում են կազմակերպության կանոնադրությանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները ձգձգում են երկրի հետագա արտաքին քաղաքական ուղղվածության վերաբերյալ որոշումը, այդ թվում՝ Եվրամիության հնարավոր անդամակցության կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ։
«Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում, քանի որ նրանք կարող են կորցնել իրենց ամենահավատարիմ, հուսալի և բնական դաշնակիցներին` ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս երկրների», – հայտարարել է Ջաբարովը։
Մեկնաբանելով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը՝ սենատորը կազմակերպության անդամ պետությունների գործողությունները որակել է որպես հիմնավորված և է կազմակերպության կանոնադրությանը համապատասխանող։
«Հայաստանը ցուցադրաբար չի մասնակցում որևէ միջոցառման, չի վճարում իր անդամավճարները։ Մշտապես պնդում են, թե համարում են, որ ընդհանրապես արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից, թեև պաշտոնական դիմում ոչ ոք չի ներկայացրել», – նշել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք մասնակցությունը կկարողանա վերականգնել անդամակցության վճարների պարտքը մարելուց հետո։ Միևնույն ժամանակ վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը։