«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամի «Հեռաբժշկության ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրն» է։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մեկ տարի շարունակ աջակցել Վայոց ձորի մարզի Զառիթափ, Սյունիքի մարզի Հալիձոր, Որոտան, Խնձորեսկ, Վաղատուր, Ծավ, Շվանիձոր և Տավուշի մարզի Կոթի գյուղերը սպասարկող հեռաբժշկության կետերի գործունեությանը։ Նախաձեռնության նպատակն է հեռավոր համայնքների բնակիչներին հասանելի դարձնել անվճար բժշկական խորհրդատվությունն ու առողջական վիճակի շարունակական հսկողությունը՝ նվազեցնելով բուժօգնություն ստանալու նպատակով այլ բնակավայրեր մեկնելու անհրաժեշտությունը։ Նախաձեռնությունը համահունչ է Բանկի՝ մարզերի զարգացման ռազմավարական ուղղությանը։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մարզերում որակյալ ու հասանելի ծառայությունների ապահովումն ընկերությունների առաջնահերթություններից է. «Առողջապահական ծառայությունների հասանելիությունը սահմանամերձ և հեռավոր համայնքներում կենսական նշանակություն ունի։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդներից յուրաքանչյուրն իր ամենօրյա վճարումներով ներդրում է ունենում մեր մարզերում ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման գործում։ Հեռաբժշկության այս ծրագիրը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները նպաստել մարդկանց առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը», – ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը:

VIVA հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը նշել է. «VIVA հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում Իդրամին և IDBank-ին՝ Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերում մեր աշխատանքին աջակցելու համար։ Այն գյուղերում, որտեղ մոտակա բուժհաստատությունները մեծ հեռավորության վրա են գտնվում, այս աջակցությունը կօգնի երեխաներին և միայնակ ապրող տարեցներին ժամանակին բժշկական խորհրդատվություն ստանալ։ Հեռաբժշկության շնորհիվ նրանք կկարողանան իրենց գյուղից խորհրդակցել բժշկի հետ՝ առանց հիվանդանոց հասնելու համար երկար ճանապարհ անցնելու»։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

*գովազդ

Leave a comment