Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ Մաուրիսիո Պոչետինոյի տեղափոխության հարցով, հաղորդում է The Athletic-ը:
Անգլիայի 20-ակի չեմպիոնը ցանկանում է վճարել ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզչի պայմանագրով սահմանված հրաժարագինը: Արգենտինացի մասնագետը դեմ չէ մանչեսթերյան ակումբը գլխավորելուն:
Բրիտանական մամուլի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից անգլիացի Մայքլ Քերիկի հեռացումը որոշված է:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» տարել է ընդամենը 1 հաղթանակ և 8 միավորով 18-րդ տեղում է։
Մաուրիսիո Պոչետինոն 2024 թվականից է աշխատում ԱՄՆ-ի հավաքականում: Նախկինում 54-ամյա մարզիչը գլխավորել է նաև «Էսպանյոլը», «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը», ՊՍԺ-ն ու «Չելսին»։
Դավիթ Եղիազարյան