Քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը ստացած առաջին հիվանդի մոտ մետաստազներն անհետացել են

Բաժանորդագրվել

Հիվանդին կհետևեն երեք տարի։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութ ստացած առաջին բուժառուն ավարտել է բուժումը. նրա մետաստազներն անհետացել են։ «Газете.Ru»–ին պատմել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Գամալեայի անվան կենտրոնի գիտական ​​ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը։

Գինցբուրգը բացատրել է նաև мРНК տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված ուռուցքաբանական պատվաստանյութի աշխատանքի սկզբունքը. այն կարգավորում է հիվանդի իմունային համակարգն այնպես, որ այն ինքնուրույն է ոչնչացնում չարորակ ուռուցքն ու մետաստազները:

Յուրաքանչյուր բուժառուի համար անհատական ​​դեղամիջոց է ստեղծվում՝ նրա գենետիկ տվյալների հիման վրա։

Մարտին ՌԴ Առողջապահության նախարարությունը մշակեց նախագիծ՝ ուռուցքաբանական պատվաստանյութերը 2026 թվականի անվճար բժշկական օգնության պետական ​​երաշխիքների ծրագրում ներառելու վերաբերյալ: 2026 թվականի պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրում և 2027 ու 2028 թվականների պլանային ժամանակահատվածի համար կարող է ներառվել «Օնկոպեպտ» պեպտիդային պատվաստանյութը՝ կոլոռեկտալ քաղցկեղի դեմ պայքարի համար և мРНК –պատվաստանյութով անհատականացված թերապիան:

Leave a comment