Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն Հայաստանի իշխանությունները, դա չի ազդի ԵԱՏՄ-ի կայունության վրա

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, ինչ որոշում էլ Հայաստանը կայացնի ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում, դա որևէ ազդեցություն չի ունենա միավորման կայունության վրա․ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցի՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն Հայաստանի իշխանությունները, դա որևէ կերպ չի ազդի կազմակերպության կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու նկատմամբ այլ պետությունների հետաքրքրությունը մշտապես աճում է»,- ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում Վիետնամ կատարած այցից հետո։

Leave a comment