Անթալիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը թուրքական TRT World հեռուստաալիքի լրագրող Քյուբրա Աքքոչի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարներից։
Անդրադառնալով երկխոսության ներկա փուլին՝ փաշինյանը շեշտել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախնական հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։ Ըստ նրա՝ երկու երկրների միջև սահմանների բացումն ու երկաթուղային հաղորդակցության վերականգնումը առանցքային նշանակություն ունեն ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և կայունության համար: