Շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ. այժմ պետք է նորոգենք ու բացենք երկաթուղին. Փաշինյան

Մենք շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, և մենք շատ դրական երկխոսություն ունենք ու անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ Անթալիայում պատասխանելով թուրք լրագրողի հարցին։

«Այժմ մենք պետք է վերանորոգենք և բացենք մեր երկրների միջև երկաթուղին, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում արժևորում է երկու երկրների միջև գործընկերությունը:

Leave a comment