Սենեգալի մայրաքաղաք Դակարում անցկացվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կասկածի տակ է դրել մրցավարների որոշման արդարացիությունը:
«Խիստ կասկածելի որոշում պատանեկան օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում. Սուրեն Կատվալյանին պարտություն գրանցեցին կիսաեզրափակիչում և մեր բռնցքամարտիկը հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով:
Սուրենը մրցաշարի ֆավորիտ ճապոնացի Կենշին Սակունոյի հետ ամբողջ մենամարտը անցկացրել է բարձր տեմպով՝ առաջին ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին, երկրորդ ու երրորդ ռաունդներում ճապոնացուն սեղմել էր ռինգի պարաններին ու անհամեմատ ավելի շատ էր գրոհում, նույնիսկ մենամարտը մեկնաբանող հաղորդավարն էր հաճախակի արձագանքում մեր բռնցքամարտիկի տպավորիչ գործողությունների ժամանակ, բայց մրցավարների կողմից կասկածելի որոշում՝ 2:3»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Դակարում կազմակերպված ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված է հինգ մարզիկով։ Հայ մարզիկները մրցում են չորս մարզաձևերում՝ բռնցքամարտում, լողում, աթլետիկայում և թաեքվոնդոյում։